Հռոմեական IL ROMANISTA պարբերականը գնահատել է Ռոմայի ֆուտբոլիստների ելույթները Իտալիայի Ա Սերիայի «Ռոմա»-«ՍՊԱԼ» խաղից հետո (3-1):
Հայտնի պարբերականը թիմի լավագույն ֆուտբոլիստ համարել է Պելեգրինիին և Պերոտիին՝ գնահատելով 7 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի և Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես բարձր գնահատական է ստացել: Պարբերականը Հենրիխին անցկացրած 15 րոպեների համար գնահատել է 6,5 միավորով: