«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին։ Գերմանական ակումբը կհանդիպի «Տոտենհեմին»:
«Տոտենհեմը» եվրոպական գրանդ ակումբներից մեկն է։ Այդ թիմում խաղում են համաշխարհային մակարդակի աստղեր։
Իհարկե, գիտակցում ենք, որ բարդ դիմակայություն է լինելու, բայց մենք պատրաստ ենք դրան»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այս թիմերը կհանդիպեն՝ փետրվարի 19-ն և մարտի 10-ն: