Ֆրանսիայի ներքին առաջնության 18-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց «Սենտ-Էտյենին»:
9-րդ րոպեին Լեանդրո Պարեդեսը բացեց խաղի հաշիվը: 25-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Ահուլուն: 43-րդ րոպեին Մբապեն խփեց երկրորդ գնդակը՝ 2:0: Երկրորդ խաղակեսի 17-րդ րոպեին Նեյմարը վրիպեց 11 մետրից: 72-րդ րոպեին Իկարդին հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 90-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց ու դրեց խաղի վերջակետը՝ 4:0:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 42 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Սենտ-Էտյենը» 25 միավորով 11-րդ հորիզոնականում է: