«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ կիսապաշտպան Մուսսա Դիակիտեի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է։
Դիակիտեն «Լոռի» էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում։
Մասնակցել է 9 խաղի, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Լոռի ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել կատարած մեծ աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար՝ հաջողություն մաղթելով հետագա կարիերայում։