Մյունխենի «Բավարիայի» բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վոլֆարտը հայտնել է, որ թիմի հարձակվող Կինգսլի Կոմանը շուտով շարք կվերադառնա: Ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ տնային խաղում (3:1) ծնկի վնասվածք էր ստացել:
«Իհարկե, մենք բոլորս շոկի էինք ենթարկվել: Բայց Կինգսլիի բախտը շատ է բերել: Հետազոտության արդյունքում կարող ենք հաստատել, որ նա միայն 3 խաղ բաց կթողնի ու հունվարին Դոհայում կկարողանա թիմի հետ նախապատրաստվել առաջնության երկրորդ շրջանին»,- բժշկի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Կոմանը 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում: