«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է իր խաղընկերոջ՝ Ժերար Պիկեի մասնակցությամբ դրվագը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղի վերջին րոպեներին (2-2):
Հիշեցնենք, որ տվյալ դրվագում «Ռեալ Սոսիեդադի» պաշտպանը պայքարի մեջ էր մտել Ժերար Պիկեի հետ սեփական տուգանային հրապարակում և գցել էր վերջինիս։ Նմանատիպ դրվագի համար առաջին կեսում 11-մետրանոց էր նշանակվել «Բարսելոնայի» դարպասին։
«Վեճեր միշտ էլ կլինեն։ Առաջին 11-մետրանոցի դրվագում պայքար էր։ Պիկեի հետ դրվագը ավելի հասկանալի էր։ Մրցավարը պետք է տեսներ դա։
Սակայն հիմա շատ քիչ բան է հնարավոր անել։ Ես չգիտեմ, թե ինչու այդ դրվագը չդիտեցին VAR համակարգով։ Նման դեպքերում VAR-ը պետք է օգտագործվի»,-Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հանդիպման գլխավոր մրցավարը Խավիեր Ալբերոլա Ռոխասն էր։