Ավարտվեց Եվրոպա լիգայի խմբային փուլը։ Վերջին տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ընդունել էր «ԱԶ Ալկմարին»։
«Կարմիր սատանաները», կարծես, լավ մարզավիճակ են հավաքում։ Սուլշերի թիմը 11 րոպեում չորս գոլ խփեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Դուբլի հեղինակ դարձավ Մեյսոն Գրինվուդը, մեկական անգամ աչքի ընկան Էշլի Յանգն ու Խուան Մատան։ Անկախ արդյունքից՝ թե՛ ՄՅՈւ-ն, թե՛ «ԱԶ Ալկմարը» արդեն ապահովել էին տեղը 1/16 եզրափակչում։
«Պարտիզանն» էլ 4-1 հաշվով հաղթեց «Աստանային» ու L խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։