Մյունխենի «Բավարիայի» առաջատարներից երկուսը՝ Թոմաս Մյուլերն ու Տիագո Ալկանտարան առաջիկա ամիսներին մտադիր են հեռանալ ակումբից։
Ալկանտարան դժգոհ է թիմում իր ներկայիս կարգավիճակից։ Նիկո Կովաչի հեռանալուց հետո Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ իսպանացի ֆուտբոլիստը շատ խաղաժամանակ չի ստանում։
Մյուլերը, չնայած վայելում է Ֆլիկի աջակցությունը, այնուամենայնիվ չի ցանկանում շարունակել մրցելույթները «կարմիրների» կազմում։ Թե՛ Մյուլերի, թե՛ Ալկանտարայի պայմանագրի ժամկետները լրանում են 2021 թվականի ամռանը։
Sport Bild-ի տեղեկություններով՝ «Բավարիան» բաց է բանակցությունների համար այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ։