«Ռեդ Բուլ Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղից ունեցած սպասելիքներով.
«Կորցնելու ոչինչ չունենք: Մենք կարող ենք դաշտ դուրս գալ ժպիտը դեմքներիս ու հաճույք կստանանք խաղից: Սա կարիերայիս ամենակարևոր խաղն է: Անկեղծ ասած, սա չափազանց հաճելի է: Ես ապրում եմ երազանքում: Պատրաստ եմ վայելել պահը:
Կենտրոնացած եմ իմ աշխատանքի` ֆուտբոլ խաղալու վրա: Փորձում եմ հաճույք ստանալ ամենօրյա աշխատանքից, լավ տրամադրություն պահպանել ու վայելել պահը: Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Զալցբուրգի» հետ: Ամեն օր ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հոլանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մոլդեից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո: Չեմպիոնների լիգայում հարձակվողի ակտիվում 8 գոլ կա 5 խաղում: