Պորտուգալիայի առաջնության 13-րդ տուրում «Պորտուն» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բելենենսեշի» հետ` 1:1 հաշվով:
Տանտերերից հաշիվը բացեց Անդրե Սանթոսը, իսկ հյուրերից հաշիվը հավասարեցրեց Ալեք Թելլեսը՝ 11-մետրանոցից:
Այս խաղից հետո «Պորտուն» ունի 32 միավոր և ամրապնդվել է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: «Բելենենսեշը» 15 միավորով 12-րդն է: