«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ:
Այլևս թիմի ֆուտբոլիստներ չեն հանդիսանում Արթուր Եդիգարյանը, Գեղամ Ղադիմյանը, Դավիթ Ղանդիլյանը, Միհրան Մանասյանը, Ղուկաս Պողոսյանը, Մլադեն Զելկովիչը և Սարգիս Շահինյանը:
Երկկողմանի համաձայնությամբ խզվել են նաև աշխատանքային պայմանագրերը բժիշկ Վաղարշակ Հովհաննիսյանի և մերսող Սամվել Հովհաննիսյանի հետ:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն մաղթում իրենց հետագա կարիերայում:
Սպասվում է, որ «Ալաշկերտում» մոտ ապագայում կլինեն նոր հեռացողներ և համալրումներ: Այդ մասին հայտնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը: