Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակում կայացած «Բարսելոնա» — «Մալյորկա» խաղում (5-2) Լիոնել Մեսսին հեթ-տրիկ գրանցեց ու Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի թիվը հասցրեց 12-ի։
Այսպիսով, «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը Պիչիչիի համար պայքարում առաջ անցավ Կարիմ Բենզեմայից, ով 11 գոլ է խփել։ Մեսսին Լա լիգայում անցկացրած 10 խաղում 12 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում է կատարել։ Բենզեմային 11 գոլ խփելու ու 5 գոլային փոխանցում կատարելու համար պահանջվել է 14 հանդիպում։
Բոլոր մրցաշարերում միասին վերցրած Բենզեման Մեսսիից շատ գոլ է խփել։ Ֆրանսիացի հարձակվողը 15 գնդակ ունի իր հաշվին, Մեսսին 14 գոլ է խփել։