Դանիայի առաջնության 19-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ մրցեց «Հորսենսի» հետ։ Խաղն ավարտվեց 0:0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Ավելացնենք, որ «Հոբրոն» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։