ՖԻՖԱ-ն հրապարակել է հաշվետվություն` 2019-ին ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ ֆուտբոլային գործակալներին ակումբային վճարների վերաբերյալ:
Ցուցակը գլխավորում են իտալական թիմերը՝ 130,5 միլիոն դոլար ծախսելով միջնորդ ծառայությունների վրա: Անգլիան զբաղեցնում է երկրորդ տեղը (103,6), Գերմանիան՝ փակում լավագույն եռյակը (84,6): Ռուսական ակումբները տեղադրվել են վարկանիշի ութերորդ տեղում՝ վճարելով գործակալներին 23,3 միլիոն:
- Իտալիա ՝ 130,5 միլիոն դոլար (101.4 — գնում, 29.1 — վաճառք)
- Անգլիա — 103.6 (87.4 + 6.2)
- Գերմանիա — 84.6 (52 + 32.6)
- Պորտուգալիա — 78.2 (32.1 + 46.1)
- Իսպանիա — 75.1 (59.4 + 15.7)
- Ֆրանսիա — 51.8 (20.5 + 31.3)
- Հոլանդիա — 25.6 (0,1 + 25,5)
- Ռուսաստան — 23.3 (22 + 1.3)
- Բրազիլիա — 13.4 (7.9 + 5.5)
- Բելգիա — 9.2 (4 + 5.2):