Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Հովհաննիսյանն իր առաջին գոլն է խփել «Զեմպլին Միխայլովցեի» կազմում:
19-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի Սուպերլիգայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրի` «Սերեդի» հետ խաղի 90+3-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով ու չի կարողացել զսպել արցունքները:
«Զեմպլինը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել:
Հովհաննիսյանի գոլը` 05:20 րոպեից
17 տուրից հետո «Զեմպլինը» Սլովակիայի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 20 միավոր: