«Դալլաս Մավերիքսի» պաշտպան Լուկա Դոնչիչը դարձել է NBA-ի կանոնավոր մրցաշրջանի հերթական տուրի գլխավոր հերոսը`«Հյուսթոն Ռոկետսի» դեմ խաղում: Հանդիպումը կայացավ Հյուսթոնում և ավարտվեց 137: 123 հաշվով՝ հօգուտ «Դալլասի»:
Դոնչիչը վաստակեց 41 միավոր, կատարեց 10 փոխանցում և 6 խափանում:
Այսպիսով, 20-ամյա սլովենացին վերջին 36 տարվա ընթացքում դարձավ NBA-ի չորրորդ խաղացողը (1983/84 մրցաշրջանից հետո), ով կարողացավ վաստակել 4 խաղում անընդմեջ առնվազնլ 30+ միավոր և կատարել 10+ փոխանցում:
Նախկինում նմանատիպ ցուցանիշ են գրանցել Մայքլ Ջորդանը, ինչպես նաև ներկայումս «Ռոքեթսի» խաղացողներ Ջեյմս Հարդենը և Ռասսել Ուեսթբրուկը: