Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության հավանականության մասին։
«Ոչ մի շանս չկա, որ Իբրահիմովիչը կտեղափոխվի։ Մենք ունենք Անգլիայի լավագույն հարձակվողին։ Զլատանի մակարդակի հարձակվողին պետք չէ գալ մի թիմ, որտեղ խաղում է Հարի Քեյնը»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանական The Telegraph-ը հայտնում էր, որ Մոուրինյուն ցանկանում է թիմում տեսնել Իբրահիմովիչին։