Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անդամագրվելու հայտով: Այս մասին ակումբը հանդես է եկել հայտարարությամբ.
«Քանի որ օրերս Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում հրապարակավ անդրադարձ է կատարվել «Շիրակ» ՖԱ-ի կողմից բազմիցս մատնանշված խնդրին, այն է ՀՖՖ անդամակցությունից ֆիլտրել ոչ ֆուտբոլային կազմակերպությունները, «Շիրակ» Ֆուտբոլային Ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ անդամագրվելու հայտով»,- ասվում է «Շիրակի» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ օրերս տեղի ունեցած նիստից հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասն:
Վանեցյանը հայտնեց նաև, որ ՀՖՖ գործկոմն ամբողջ կազմով դեկտեմբերի 23-ին հրաժարական կտա, ինչից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կձևավորվի ՀՖՖ նոր ղեկավար կազմ:
«Շիրակը» ՀՖՖ անդամությունից զրկվել էր 2018 թվականի ամռանը ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք: