Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Բարսելոնա տեղափոխվելուց հետո անցկացրած առաջին օրերի մասին.
«Ես 15 օր անցկացրեցի Բարսելոնայում և վերադարձա Արգենտինա: Մի քանի ամիս անց նրանք ինձ զանգահարեցին, և ես ասացի, որ ուզում եմ գնալ նրանց մոտ՝ երազանքիս ետևից: Ես և իմ ընտանիքը շատ ուրախ էինք:
Ես փոքր էի և չէի հասկանում, թե ինչ մեծ հնարավորություն էի ստացել: Ես պարզապես ցանկացա մեկնել «Բարսելոնա» և խաղալ: Ես չէի գիտակցում, թե որքան դժվար կլինի ինձ համար փոփոխությունը և որքան դժվար կլինի դա իմ և ընտանիքիս համար:
Սկզբում շատ դժվար էր: Ֆուտբոլ խաղալը ամենագեղեցիկն է, բայց սկզբում ես նման հնարավորություն չունեի, և դա հեշտ չէր:Բացի այդ, ես վնասվածքներ ունեի: Երեք կամ չորս ամիս անց ես վերջապես հնարավորություն ստացալ խաղալու, բայց առաջին իսկ խաղում վնասվածք ստացա և դուրս եկա շարքից ևս մեկ ու կես ամսով:
Դժվարին ժամանակներ էին, բայց ես երբեք չէմ մտածել տուն վերադառնալու մասին: Ընտանիքս մեկնեց Արգենտինա, ես մնացի միայնակ:
Ընտանիքս ինձ հարցրեց, թե ինչ եմ պատրաստվում անել: Իմ որոշումից էր կախված ՝ կմնանք, թե՞ վերադառնանք: Բայց ես անում էի ամեն ինչ,որ մնայի», — ասել է Մեսսին: