ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Իտալիայի ընտրանու դեմ խաղում:
Հայտացուցակ է վերադարձել նախորդ հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողած Վարազդատ Հարոյանը: Նախորդ հանդիպման համեմատ, բացակայում է որակազրկված Ռումյան Հովսեփյանը:
Վերադարձած Վարազդատ Հարոյանը դարձյալ հանդես կգա 3 համարով: Արթուր Դանիելյանը, ով այդ համարն էր վերցրել նախորդ խաղում, ընտրել է 10 համարը: