Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության փլեյ-օֆֆի 6-րդ տուրում «Բոյակա Չիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Ֆորտալեզայի» հետ և 2:0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացել է կոլումբահայ պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը՝ 68-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը. վերջինս 51-րդ րոպեից խաղալիս է եղել 10 հոգով:
6 տուրից հետո «Բոյակա Չիկոն» գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր: