Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը մտադիր է փոխել ակումբը: 30-ամյա ուելսցին հասկանում է, որ դժվար թե «Արքայական ակումբից» հեռանա 2020 թվականի հունվարին, այդ իսկ պատճառով հույս ունի՝ տրանսֆերը կկայանա այս տարվա վերջին:
Այս մասին հայտնում է AS-ը:
Այդուհանդերձ, Բեյլը մտադիր չէ համաձայնել աշխատավարձի նվազեցման, որը տարեկան 17 մլն եվրո է կազմում: Ֆուտբոլիստի տարիքն ու վնասվածքների պատմությունը հաշվի առնելով՝ նրա համար միակ տարբերակը մնում է չինական ակումբ տեղափոխությունը:
Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 7 խաղում:
Նախքան 2013 թվականին «Ռեալ» տեղափոխվելը՝ Բեյլը հանդես է եկել «Սաութհեմփթոնի» և «Տոտենհեմի» կազմում: