Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Nitto ATP Finals-ի երկրորդ տուրում երեք սեթում պարտվեց Դոմինիկ Տիմին։ Խաղը պարզապես ֆանտաստիկ ստացվեց։
Սերբ թենիսիստը կիսվել է 2 ժամ 47 րոպե տևած պայքարի մասին իր տպավորություններով․
«Ապշեցուցիչ հանդիպում ստացվեց։ Նախկինում ես խաղացել եմ Տիմի հետ ու գիտեմ իր խաղը, բայց այն, ինչ նա արեց այս խաղում, պարզապես ֆենոմենալ էր»,-Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Tennis TV-ն։
Այսօր կայանալու են Անդրե Աղասի խմբի հանդիպումները։ Ռաֆայել Նադալը մրցելու է Դանիլ Մեդվեդևի, իսկ Ալեքսանդր Զվերևը Ստեֆանոս Ցիցիպասի հետ։