«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և պաշտպան Էրիկ Բային շարունակում են վերականգնվել վնասվածքներից։
ESPN-ի հաղորդմամբ՝ երկու ֆուտբոլիստներն էլ հանել են արդեն գիպսը և շարունակում են վերականգնվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Պոգբան հնարավոր է պատրաստ լինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը։
Էրիկ Բային ամենայն հավանականությամբ մարզումները կվերսկսի միջազգային դադարից հետո։