Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամբողջական մարզում է անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, 34-ամյա հարձակվողը ամբողջական մարզում է անցկացրել ընտրանու կազմում, մինչդեռ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին նշում էր, որ Ռոնալդուին «Միլանի» դեմ խաղում փոխարինել է, քանի որ վերջինս վնասվածք ունի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թե՛ «Լոկոմոտիվի», թե՛ «Միլանի» դեմ խաղերում Ռոնալդուի փոխարինման պատճառը եղել է ծնկի հատվածում ունեցած ցավերը։