Իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է ATP-ի ամփոփիչ մրցաշարի մեկնարկում կրած պարտությունը.
«Ֆիզիկական առումով ոչ-մի խնդիր չկա: Դա միակ դրական փաստն է խաղից հետո:
Պարտության միակ արդարացումն այն է, որ ես բավական լավը չէի խաղը ընթացքում: Ամենաշատը ես դրանից եմ վրդովված, քանի որ գիտակցում էի 100 տոկոսով պատրաստ չլինելու փաստը: Ինձ անհրաժեշտ էր մարտական ոգի, որը չունեի այդ պահին»,- ասել է իսպանացին:
Հիշեցնենք, որ մինչ այս խաղը Նադալը պաշտոնական անձնական խաղերում 5-0 հաշվով առավելություն ուներ Զվերևի նկատմամբ: