Թուրինի «Յուվենթուսի» խաղացողները դժգոհ են մնացել Ռոնալդուի ՝ «Միլանի» դեմ խաղում Ռոնալդուի պահվածքից: Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Միլանի» դեմ խաղում փոխարինվել էր 54-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Դիբալային: Ռոնալդուն միանգամից գնացել էր հանդերձարան և մինչ հանդիպման ավարտը հեռացել էր ստադիոնից:
«Յուվենթուսում» որոշել են չտուգանել ֆուտբոլիստին, բայց ակումբի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որպեսզի վերջինս զրույց ունենա պորտուգալացու հետ:
Ֆուտբոլիստները, նույնպես, Ռոնալդուից սպասում են գործած սխալի համար ներողության հայցում: