Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը պատմել է իր՝ Ցիցիպասի հետ հարաբերությունների մասին:
Հոկտեմբերին Ցիցիպասը Մեդվեդևի՝ աշխարհի 4-րդ ռակետի խաղը անվանել էր տխուր, իսկ 2018 թ-ին` Մայամիում 2-ի միջև կոնֆլիկտ էր առաջացել:
«Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ հատուկ վերաբերմունք ունեմ նրա նկատմամբ, բայց պետք է անկեղծ լինեմ. Շանհայում նրա տված հարցազրույցից հետո ես ինքս ինձ ասացի, որ նրան չեմ կարող ներել: Ինչ մտածում են նրա մասին, կասեմ տեսախցիկների առջև: Եթե նա մտածում է, որ կարող է այդկերպ արտահայտվել իմ մասին, ուրեմն ես կնեղացնեմ նրան:Եթե ուզում է պատերազմ, թող լինի պատերազմ:
Չեմ կարծում, որ ուրիշ մեկը նման կերպ կարտահայտվեր: Վերցնենք Զվերևի օրինակը. hնարավոր է, որ նա էլ է նույն կերպ մտածում, բայց նա տեսախցիկների առջը ասաց, որ ես լավ թենիսիստ եմ և հասել եմ մեծ նվաճումների:
Երևի, Ցիցիպասին ինչ-որ կերպ նեղացրել եմ, բայց չգիտեմ ինչով, բայց ես նրան ավելի վատ եմ նեղացնելու:
Ես միշտ ասել եմ, որ մենք Ցիցիպասի հետ թշնամիներ չենք, այլ գործընկերներ ենք, բայց հիմա կասեմ հակառակը. մենք թշնամիներ ենք»,-ասել է Մեդվեդևը: