Հայտնի են «Ալաշկերտի» ձմեռային նախապատրաստական ծրագրերը:
Ինչպես հայտնում է Ալաշկերտի մամուլի ծառայությունը, Հունվարի 15-30-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված է երկու ստուգողական հանդիպում:
Փետրվարի 6-19 ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը կկայանան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին:
«Ալաշկերտը» կհանգրվանի Անթալիայի Bellis 5-աստղանի հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հյուրանոցի հարակից խաղադաշտերում: