«Ռեալը» Լա Լիգայի 13-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց «Էյբարին»:
Ավելի վաղ «Ռեալը» «չոր» հաշվով 2 անգամ հաղթել էր «Գալաթասարային» (6-0, 1-0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում, ինչպես նաև 5-0 հաշվով ջախջխել էր «Լեգանեսին» և գոլազուրկ ոչ-ոքի խաղացել «Բետիսի» հետ Լա Լիգայի շրջանակում:
Այդպիսով, «Ռեալը» գոլ բաց չի թողնում բոլոր մրցաշարերում արդեն 5-րդ խաղն անընդմեջ: Դրանցից 4-ն ավարտվել են «սերուցքայինների» հաղթանակով: Գոլերի ընդհանուր հաշիվը 16-0 է: