Լոնդոնի <<Տոտենհեմի>> գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Սոնի շուրջ ստեղծված իրավիճակը.
<<Գոմեշի հետ տեղի ունեցածը մեծ ազդեցություն է թողել Սոնի վրա, ինչպես բոլորի: Դժվար է նայել խաղացողի, ով նման վնասվածք է ստացել: Սոնը տվյալ դրվագից հետո հեռացվեց խաղադաշտից, նա ցավում էր Գոմեշի վնասվածքի և թիմին 10 հոգով թողնելու համար: Իրականում, նա մեղավոր չէր: Հիմա ամեն ինչ լավ է: Անդրե Գոմեշի դրական նամակից հետո Սոնն իրեն ավելի հանգիստ է զգում, լավ մարզվում ու վերականգնվում է>>,-ասել է Պոչետինոն: