Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Պարտիզանին»։ «Մանկունյանցիները» Մեյսոն Գրինվուդի, Անտոնի Մարսիալի և Մարկուս Ռեշֆորդի գոլերի շնորհիվ հաղթեցին Սերբիայից ժամանած հյուրերին։ Այս հաղթանակից հետո ՄՅՈւ-ն ապահովում է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Իսպանական «Էսպանյոլը» սեփական հարկի տակ չի խնայել բուլղարական «Լուդոգորեցին»։ Պաբլո Մաչինի սաները վեց անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։ «Էսպանյոլը» միավորների քանակը հասցնում է 10-ի ու ապահովում է տեղը փլեյ-օֆֆ փուլում։
Խաղային օրվա մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
։