Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում Միլանի «Սան Սիրո» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Միլանը» և «Լացիոն»։
Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Չիրո Իմոբիլեն։ 28-րդ րոպեին «Լացիոյի» պաշտպան Բաստոսը գրավեց սեփական դարպասը։ Հաշիվը դարձավ 1-1։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ հռոմեական ակումբի 25-ամյա կիսապաշտպան Խոակին Կորեան խփեց հաղթական գնդակը։ «Լացիոն» առավելության հասավ «Միլանի» նկատմամբ 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո Սիմոնե Ինձագիի թիմը միավորների քանակը հասցնում է 21-ի և բարձրանում է 4-րդ հորիզոնական։ «Միլանը» մնում է 13 միավորով։ «Ռոսոներիները» 11-րդն են մրցաշարային աղյուսակում։