«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի վինգեր Մոհամեդ Սալահի վնասվածքի և ԱՊԼ-ի առաջիկա տուրում «Ասթոն Վիլայի» դեմ կայանալիք խաղում նրա մասնակցության հավանականության մասին։
«Նրա հետ ամեն ինչ պետք է որ կարգին լինի։ Սալահը պետք է զբաղվելիս լիներ իր գործերով, սակայն ուրբաթ նա ներկայացավ մարզմանը։ Կարծում եմ՝ նրա շուրջ իրավիճակով նա ավելի խառնված է, քան ես։
Նրա կոճում հեղուկ է հավաքվում։ Պետք է հանենք նրան այս իրավիճակից։ Կխաղա նա «Ասթոն Վիլայի» հե՞տ։ Մենք դեռ չենք որոշել»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
«Ասթոն Վիլա» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։