«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է ամառվա առաջնային տրանսֆերային թիրախի հարցում: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ պոտենցիալ ձեռքբերումների ցանկում առաջինը «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսն է: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Օլդ Թրաֆորդ» կարող է տեղափոխվել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում Ռայսը մասնակցել է 10 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել: «Վեսթ Հեմի» հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո է: