Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնությունը: Մրցույթային 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող 82 կգ քաշային Արման Վարդումյանը 1/4 եզրափակչում 8-12 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Վարդումյանը 1-0 հաղթելիս 2 միավորանոց հնարք կատարեց: Սակայն մրցակիցը բողոքարկեց, ինչից հետո հայ ըմբիշից հետ վերցվեց 2 միավորը: Վարդումյանը կարողացավ կրկին հաշվի մեջ զգալի առաջ անցնել՝ այն դարձնելով 5-0, այնուհետ՝ 7-2: Բայց մրցավարները վերանայեցին միավորները և նորից մեր ըմբիշից միավորներ հետ վերցրին: Ի վերջո, մինչև դադարը բողոքարկումից հետո հաշիվը դարձավ 5-2: Գոտեմարտն անցավ բողոքարկումներով հագեցած: Ի վերջո Վարդումյանը զիջեց հաշվի մեջ, ապա զգուշացում ստացավ, ու մրցակցի միավորների առավելությունը մեծացավ: Դրանից հետո հայ ըմբիշը հոգեբանորեն ընկճվեց ու դժվարությամբ ավարտին հասցրեց գոտեմարտի վերջին վայրկյանները:
Հիշեցնենք՝ Մեր ըմբիշը պայաքարը սկսել էր 1/8 եզրափակչում: Այս փուլում նրա մրցակիցը Չինաստանը ներկայացնող Լոնգսի Սունն էր, որին Վարդումյանը հաղթել էր 11-1 հաշվով: