Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:
87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Եղիկյանը հաղթանակով մեկնարկեց՝ 3-2 հաշվով առավելության հասնելով ղազախ մրցակցի նկատմամբ:
Մեր ըմբիշը պայքարը սկսեց որակավորման փուլում՝ մրցելով Ղազախստանի ներկայացուցիչ Բաուրժան Մուսսինի հետ: Յեղիկյանը գոտեմարտի սկզբում 2 միավոր տվեց մրցակցին, սակայն կարողացավ վերադարձնել կորցրած միավորները: Գոտեմարտի՝ 2-2 հաշվով ավարտվելու դեպքում էլ հաղթանակը մեր ըմբիշինը կլիներ, քանի վերջին միավորն ինքն էր վաստակել: Սակայն գոտեմարտի ավարտից 1 վայրկյան առաջ մրցակիցը բողոքարկում ներկայացրեց, որը տանուլ տվեց: Արդյունքում Եղիկյանին ևս 1 միավոր տվեցին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որակավորման փուլում պարտվել էր 77 կգ քաշային Վահե Պողոսյանը: