Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի «Արսենալը»:
The Sun-ը հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը դիտարկում է լոնդոնյան թիմի մարզչական ղեկը ստանձնելու տարբերակը: Ըստ պարբերականի` առաջարկի դեպքում Մոուրինյուն դրական պատասխան կտա:
Ավելի վաղ մասնագետը հայտնել էր, որ Անգլիայում աշխատելու ցանկություն ունի:
«Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի «գլխին ամպեր են կուտակված»: Թիմը ԱՊԼ-ի 10 տուրերից հետո 5-րդ հորիզոնականում է: