ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի կարողացել մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ հանդիպմանը (5:0):
Այսպիսով, ինչպես հաղորդում է ESPN-ն, 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը ներկա պահին բաց է թողել փարիզյան ակումբի նույնքան հանդիպում, որքան խաղացել է՝ 63:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը։ Տրանսֆերի գումարը կազմել է ռեկորդային 222 մլն եվրո: Հետագայում ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ հարձակվողն իրեն երջանիկ չի զգում թիմում և ցանկանում է հեռանալ: Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներն էին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», սակայն տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է ֆրանսիական Լիգա 1-ի 5 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ: