Ճապոնական դարպասապահ Դայսուկե Յոսումիցուն զավեշտալի կերպով դիմել էր սիմուլյացիայի «Կագոսիմա Յունայթեդ» և «Ռենոֆա Յամագուտի» թիմերի միջև խաղի առաջին խաղակեսի վերջնամասում:
«Ռենոֆայի» դարպասապահը պառկել էր խոտածածկին, բռնել էր գլուխը և չէր կարողանում բարձրանալ: Մրցավարի՝ խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչից հետո Դայսուկեն անմիջապես ոտքի է կանգնել, մոռացել ուժեղ ցավի մասին և ժպտալով հեռացել դաշից:
Madlad Daisuke Yoshimitsu fakes a head injury until the ref calls for halftime (J.League 2) pic.twitter.com/XtjmHo75IX
— Main Team (@MainTeamSports) October 21, 2019