Շվեյցարիայի Բազել քաղաքում շարունակվում է ATP 500 շարքի մրցաշարը։ Այսօր պայքարի մեջ է մտել երրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասը։
Հույնս թենիսիստը վստահ հաղթանակ է տարել առաջին շրջանի իր խաղում։ Աշխարհի 7-րդ ռակետի մրցակիցը Ալբերտ Ռամոս Վինոլասն էր, ում Ցիցիպասը հաղթեց երկու սեթում 6-3, 7-6(6) հաշվով։
1/8 եզրափակչում Ցիցիպասի մրցակիցը Ռիկարդա Բերանկիս — Պաբլո Անդուխար խաղի արդյունքում։
Մրցաշարը լքել է երկրորդ համար Ալեքսանդր Զվերևը։ Առաջին շրջանի իր խաղում վստահ հաղթանակ է տարել նաև մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը։