Լուկա Յովիչը վատագույններից մեկն էր «Մալյորկայի» դեմ (0-1) Լա լիգայի 9-րդ տուրի խաղում։ Սերբ հարձակվողը սկսել էր հանդիպումը մեկնարկային րոպեներից։
Խաղադաշտում անցկացնելով 66 րոպե՝ Յովիչը ոչ մի անգամ չի դիպել գնդակին հակառակորդի տուգանային հրապարակի մատույցներում։ Ընդհանուր առմամբ՝ Լուկան գնդակին դիպել է 25 անգամ։ Հաղորդում է Marca-ն։
Լուկա Յովիչի նորամուտից անցել է 63 օր, սակայն նա դեռևս չի բացել իր գոլերի հաշիվը «Ռեալում» ու, կարծես թե, հեռու է դրանից։
Առաջիկա չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրրորդ տուրում «Ռեալը» հյուրընկավելու է «Գալաթասարային»։ Խաղը կայանալու է Ստամբուլում։