Աշխարհի նախկին երրորդ ռակետ Մարին Չիլիչը, Մոսկվայի ATP 250 շարքի մրցաշարում երկու սեթում առավելության հասնելով Իվո Կառլովիչի նկատմամբ 6-1, 7-6 հաշվով, տարել է կարիերայի 500-րդ հաղթանակը մենախաղում:
ATP-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նման արդյունք գրանցել են գործող 10 թենիսիստներ՝ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Տոմաշ Բերդիխը, Ֆերնանդո Վերդասկոն, Ռիշար Գասկեն, Տոմի Ռոբրեդոն և Ստեն Վավրինկան:
Չիլիչը կարիերայի ընթացքում 268 պարտություն է կրել:
Մոսկվայի մրցաշարի քառորդ եզրափակչում Չիլիչը մրցելու է ֆրանսիացի Ժերեմի Շարդիի հետ: