Լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը խառը մենամարտի մարզիկներ Ջասթին Գեթջիին ու Օտման Ազեյտարին մի քանի հնարք է ցույց տվել։
«Մտադիր չեմ վերադառնալ ռինգ, բայց կարող եմ դա անել։ Միայն թե ինձ նախապես վճարեք։
Պաշտում եմ շփվել նոր սերնդի մարզիկների հետ»,- գրել է Թայսոնը Թվիթերի իր էջում ու տեսանյութ հրապարակել։
Թայսոնի ակտիվում 58 մենամարտ կա պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որոնցում նա 50 հաղթանակ է տարել (ընդ որում 44-ը՝ նոկաուտով), կրել է 6 պարտություն, ևս 2 մենամարտի արդյունքը չի գրանցվել։