«Բարսելոնայի» ղեկավարությունը թիմի կազմը համարում է լիարժեք համալրված ու ձմռանը նոր խաղացողների ձեռք բերելու անհրաժեշտություն չեն գտնում: Կատալոնացիները, հակառակը, կփորձեն վաճառել մի քանի խաղացողի: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Նշվում է, որ երիտասարդ խաղացողները կդիտարկվեն ռոտացիայի համար, իսկ միակ համալրումը պետք է լինի աջ պաշտպանի ձեռք բերելը:
Սակայն այդ տրանսֆերը չի կայանա 2020-ի ամռանից ավելի շուտ:
Այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Սերժի Ռոբերտոյին տեղափոխել է դաշտի կենտրոն, հիմնական աջ պաշտպանը դարձել է Նելսոն Սեմեդուն, որը բավականաչափ մրցակցություն չունի: Այդ դիրքը կարող է փակել Մուսա Վագեն, բայց Վալվերդեն նախատեսում է նրան խաղացնել միայն Իսպանիայի Գավաթի խաղարկությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» տրանսֆերների համար այլ ակումբների պարտք է ավելի քան 260 միլիոն եվրո: