2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն թեթև ատլետ Էլիուդ Կիպչոգեն այսօր պատմական ռեկորդի հեղինակ է դարձել։ Նա առաջին թեթև աթլետն է պատմության մեջ, որ մարաթոնյան վազքը հաղթահարել է երկու ժամից շուտ։
34-ամյա քենիացին 42 կմ 195 մետր տարածությունը հաղթահարել է 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում։ Նախկինում ոչ ոք չէր հաղթահարել այս տարածությունը ավելի արագ։ Երկու տարի առաջ Կիպչոգեն փորձել էր 2 ժամից շուտ ավարտել մրցավազքը, սակայն նրան մի քանի միլիվայրկյան չէր բավականացրել։ Արյդյունքը կազմել էր 2․00,25 վայրկյան։
Մարաթոնում համաշխարհային ռեկորդը համաձայն թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի՝ կազմում էր 2․01,39։ Այն նույնպես պատկանում է Կիպչոգեին։