Գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը ցանկանում է լքել Մյունխենի «Բավարիան»:
Ինչպես հաղորդում է TZ-ը՝ 30-ամյա հարձակվողը մտադիր է այս ամիս՝ հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում, ակումբի ղեկավարության հետ քննարկել իր ապագայի հարցը:
Գերմանացին պատրաստ է արդեն հունվարին փոխել ակումբը՝ հայտնում է TZ-ը՝ հղում անելով Sport Bild-ին:
Մյուլերը դժգոհ է մյունխենյան թիմում խաղային պրակտիկայի պակասից, ինչպես նաև համարում է, որ ակումբում իրեն բավականաչափ չեն գնահատում:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը 7 խաղի է մասնակցել՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: