«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ամփոփել է ՌՖՊԼ-ի 12-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղը (3:1), ինչպես նաև պատմել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ ունեցած գրազի մասին.
«Դեռ 4 տուր առաջ, երբ բոլորը վերադարձան հավաքականների ճամբարներից, Վալերի Կարպինն ասաց, որ եթե հաջորդ 4 տուրում 2 գոլ չխփեմ, կմնամ առանց մազերի:
Փառք Աստծո, վերջին տուրում կարողացանք վաստակել այս միավորներն ու գոլերը, ես էլ չեմ զրկվի մազերիցս:
Հիմա ի՞նչ պետք է անի Կարպինը. նա և ակումբի նախագահը ոչ մեծ պարգևավճար են խոստացել այս առիթով»,- Բայրամյանի խոսքերն է փոխանցում SportBox.ru-ն:
27-ամյա կիսապաշտպանը ԲԿՄԱ-ի հետ Մոսկվայում կայացած խաղում դուբլ է ձևակերպել՝ ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցնելով 4-ի: Բայրամյանը մինչ օրս 10 խաղի է մասնակցել «Ռոստովի» կազմում:
«Ռոստովն» այս հաղթանակի շնորհիվ բարձրացել է ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հաջորդ տուրում Կարպինի թիմը հոկտեմբերի 19-ին Սանկտ-Պետերբուրգում կմրցի «Զենիթի» հետ: