«Երևան» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Գրիգոր Մակարյանի գեղեցիկ խաղը հայտնի է արդեն նաև Հայաստանից դուրս:
Goa1ie էջը, որը Instagram-ում ունի 400 հազարից ավել հետևորդ, տեսանյութ է հրապարակել, որտեղ ընդգրկված են Մակարյանի՝ դարպասապահին «ոչ հարիր» հնարքներն ու հետաքրքիր փոխանցումները:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.