Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակներում «Ռոման» ցավալի պարտություն կրեց «Ատալանտայից»:
Պաուլո Ֆոնսեկայի թիմը առաջին խաղակեսի ընթացքում այդպես էլ լուրջ գոլային պահեր չստեղծեց: Երկրորդ խաղակեսի միջնամասում հանդիպման հաշիվը բացեց «Ատալանտայի» ֆուտբոլիստ Զապատան:
Գոլից հետո «Ատալանտան» կարող էր մի քանի անգամ կրկնապատել հաշվի տարբերությունը, սակայն բախտը ժպտաց հռոմեացիներին:
Միայն հանդիպման ավելացված ժամանակում «Ատալանտային» հաջողվեց խփել երկրորդ գոլը: Աչքի ընկավ Մարտին Դե Ռոն:
Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ռոման» իջավ մեկ հորիզոնականով և հավաքած 8 միավորներով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: